Գլխավոր » Նորություններ  » Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ (տեսանյութ)

Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ (տեսանյութ)


Tert.am-ը գրում է.


Երևանի ավագանու նիստի ժամանակ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: 

«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք սկսվեց: Գոռ Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության ավագանու ևս մի քանի անդամներ հարձակվեցին Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա և փոխադարձ վիրավորանքներ ու հարվածներ հասցրեցին միմյանց:

Քաշքշուքիին խառնվեցին «Ելքի» անդամները, այնուհետև ոստիկանություն կանչեցին: ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ տարրաներում ծծմբաթթու է, որը վնասակար է առողջության համար։
 

Նիստը ընդմիջվեց, լրագրողներին բռնի կերպով քաշքշելով դուրս հանեցին նիստերի դահլիճից:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Մեկնաբանություններ