Գլխավոր » Նորություններ  » Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած․ ո՞վ է նա

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած․ ո՞վ է նա


Դեկտեմբերի 5-ին Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին այսօր գտել են մահացած։ 

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց զինծառայողի հրամանատար, գնդապետ Հրաչյա Օհանյանը։ 

Նրա խոսքով՝ ցավալի պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող 23-ամյա Հայկ Քարամյանը։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախօրեին Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ էին մնացել, ինչից հետո չէր հաջողվել գտնել զինծառայողներից մեկին։ 

Նշենք, որ պատահարի հետևանքով տուժած մյուս զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
 


 

Մեկնաբանություններ