Գլխավոր » Նորություններ  » Պատասխան ակցիա. «Մեր քաղաքապետը Տարոնն է»

Պատասխան ակցիա. «Մեր քաղաքապետը Տարոնն է»


Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց ու ներսում լարված իրավիճակ է.  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով ակցիային պատասխան ակցիա են անցկացնում մի քանի քաղաքացիներ: Նրանք պահել են «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրությամբ ցուցապաստառներ:

Նշենք, որ քաղաքացիների մուտքը քաղաքապետարանի շենք ապահովեց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Նա հայտարարեց, որ մարդիկ իր մոտ ընդունելության են:

«Փորձ է արվում իրավիճակը լարել: Այդ մարդկանց այստեղ բերելով փորձ է արվում իրավիճակը ոչ թե շտկել, այլ լարել»,-ասաց Ա. Սիմոնյանը:


 

Մեկնաբանություններ