Ո՞վ է Հրաչ Մուրադյանի 33-ամյա ընտրյալը (լուսանկարներ)

Ո՞վ է Հրաչ Մուրադյանի 33-ամյա ընտրյալը (լուսանկարներ)

Հրաչ Մուրադյանի անձնական կյանքը վերջին շրջանում քննարկումների առիթ էր դարձել։ Իր 35–ամյակի օրը Հրաչի կողքին նկատել էին մի աղջկա, որի ով լինելը, սակայն, այդպես էլ գաղտնի մնաց։ Տարեմուտին Հրաչը լուսանկար էր հրապարակել սիրելիի հետ և մակագրել. «Կան տարիներ, որտեղ մենք գտնում ենք, այո, գուցե ավելի շատ են տարիները, որտեղ մենք կորցրել ենք... ու հենց այս ավել հազվադեպ հանդիպող օրերը մենք ավելի պիտի գնահատենք։ 2018 շնորհակալ եմ՝ այսուհետ ես ոչ միայն հաջողակ, այլև երջանիկ տղամարդ եմ։ 2019-ը իրապես նորի տարի է։ Քեզ տեսնենք։ Առողջություն մեզ ու մեզ ամենաթանկերին»։ Հրաչի գրառումը նոր թափ հաղորդեց իր անձնական կյանքի մասին քննարկումներին։

Հրաչը ցույց չէր տվել կողակցի դեմքը, սակայն Tert.am Life–ի ընթերցողները նկատել են, որ նա ամերիկաբնակ հայ աղջիկ է, Ինստագրամում գրանցված է որպես Անաշե Խոդավերդի։ Նա պրոդյուսեր է, որը տարբեր նախագծերի շրջանակում համագործակցում է հայ հայտնիների հետ։ Ի տարբերություն Հրաչի օգտահաշվի, նրա էջում կան բազմաթիվ համատեղ լուսանկարներ։

Պարզվում է` նա և հաղորդավարը վաղեմի ծանոթներ են։ Նախկինում համատեղ լուսանկարների հետ Անաշեն օգտագործում էր «լավագույն ընկեր» հեշթեգը։ Հիմա ավելի հաճախ օգտագործում է «Իմ սեր» տարբերակը։ Լուսանկարներից մեկը նա մակագրել է «Իմ սիրո հետ»։ Հրաչի 35–ամյակի օրը, աղջիկն արխիվային լուսանկար էր հրապարակել և մակագրել.

«Շնորհավոր 35–ամյակդ, իմ սեր։ Կյանքը մեզ հեռու տարավ իրարից, բայց ճակատագիրը մեզ նորից միացրեց։ Ես հպարտ եմ այսօր քո կողքին կանգնելու և ամեն պահը քեզ հետ կիսելու համար։ Հ.Գ. Լուսանկարը մեր դպրոցական տարիներից է, երբ նա 19 տարեկան էր, ես` 17»։ Ի պատասխան` Հրաչը գրել էր. «Շնորհակալ եմ, փոքրիկ»։

 


 

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 
 


 

Մեկնաբանություններ