Գլխավոր » Բումնյուզ  » Նոր երիտասարդական հեռուսատեսերիալ՝ «Էլենի օրագիրը»

Նոր երիտասարդական հեռուսատեսերիալ՝ «Էլենի օրագիրը»


Boomnews.am-ը Ձեր տեղեկությունը բաժմում նամակ է ստցել, որոմ նշված է՝ 

«Էլենի օրագիրը». այսպես է կոչվում «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալը, որը երիտասարդների մասին է։ Ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Էլենին, մարմնավորում է դերասանուհի Իննա Խոջամիրյանը։ Ուսանողական պատմությունը հիմնականում ծավալվում է 4 հերոսների` Իննա Խոջամիրյանի, Սիսիան Սեփանյանի, Մարինկա Խաչատրյանի և Էդգար Իգիթյանի կերպարների շուրջ։

  


 
Հեռուստասերիալի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը նշեց, որ սա դրամա է, որը բարձրացնում է 17-18 տարեկան երիտասարդների խնդիրները, սոցիալական անհավասարությունը, ծնողների հետ հարաբերությունները։

  


 
«Փորձելու ենք հեռուստադիտողներին գրավել սիրո պատմությունների միջոցով։ Ներկայացնելու ենք ուսանողների կյանքը ոչ միայն քոլեջում, այլև քոլեջից դուրս։ Այդ տարիքում տանն ու դրսում վարքագիծը հաճախ տարբեր է լինում։ Ցույց կտանք  նաև դա»,– ասաց Անին ու հույս հայտնեց, որ նախագիծը կհետաքրքրի ոչ միայն դեռահասներին և ուսանողներին, այլև նրանց ծնողներին, քանի որ վերջիններս հնարավորություն կունենան հետևելու ժամանակակից ուսանողների կյանքին կողքից։


  

 
Ըստ Աի նիի` սցենարն ադապտացված չէ  արտերկրում արտադրված հեռուստասերիալից։ Հարցին` 4 հերոսի մասին պատմությունը հնարավո՞ր է հիշեցնի Мятежный дух հեռուստասերիալը, որը ժամանակին մեծ տարածում ուներ Հայաստանում և կրկին 4 ուսանողի շուրջ էր ծավալվում, Անին պատասխանեց. «Ընդհանրություններ, հնարավոր է, լինեն այդ ժանրի բոլոր սերիալների հետ, կրկնօրինակում` ոչ։ Քոլեջային տարիքի երիտասարների մասին ֆիլմերը շատ են, սակայն հայկական իրականության մեջ, կարծես թե, չեն եղել։ Մենք նոր սցենար ենք գրել։ Երիտասարդների կյանքը մեզ մոտ և դրսում շատ տարբեր են։ Բացի այդ, մեր հերոսները քոլեջում չեն ապրում, իրենք քոլեջից հետո ունեն իրենց կյանքը, ընտանեկան հարաբերությունները»։

  
 
Անին նշեց, որ իրենց թիմում հիմնականում երիտասարդներ են, այնպես որ, մեծ ոգևորությամբ մեկտեղել են երիտասարդական ուժերը` երիտասարդների համար հետաքրքիր նախագիծ ստեղծելու համար։ 
 
Հեռուստանովելի ռեժիսորը Մհեր Խաչատրյանն է։ Ֆիլմում խաղում են նաև Դավիթ Աղաջանյանը, Մարիամ Ադամյանը, Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, Հովակ Գալոյանը և այլք։ Քասթինգի ժամանակ ռեժիսորն ընտրել է նաև նոր դերասանների, որոնց հեռուստադիտողներն առաջին անգամ կտեսնեն էկրաններին։


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը