Գլխավոր » Բուհ  » Նոր բողոքի ալիք է բարձրանում ԲԺշկական համալսարանում․ 260 ուսանողի հեռացնում են համալսարանից

Նոր բողոքի ալիք է բարձրանում ԲԺշկական համալսարանում․ 260 ուսանողի հեռացնում են համալսարանից


 

Boomnews.am-ի խմբագրությունը նամակ է ստացել, որում նշված էր, որ Երևանի Մխիթար հերացու անվան Բժշկական համալսարանում երեկ կայացած ռեկտորատի նիստի արդյունքում որոշվել է 260 ուսանողի հեռացնել համալսարանից, ևս մեկ լուծարքի հնարավորություն չունենալու պատճառով։

Առաջին հայացքից տրամաբանական որոշում է, քանի որ եթե ուսանողը չի կարողանում սովորել,  պետք է դուրս մնա համալսարանից։ Սակայն, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է վարվում ուսուսմնական պրոցեսը, որքանո՞վ են արդյունավետ անցկացվում դասերը, եթե 260 ուսանող անգամ նվազագույն գնահատական չի կարողանում ստանալ և միաժամանակ դուրս է մնում համալսարանից։ 

Նամակագիրները նշեցին նաև, որ այս հարցը այսպես չեն թողնելու և անպայման բողոքի ցույցեր են կազմակերպելու՝ բողոքարկելով ռեկտորատի որոշումը։ Boomnews.am-ը շարունակելու է հետևել այս թեմայի զարգացումներին։


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը