Գլխավոր » Շոուբիզնես  » Մեծն Ավետ Բարսեղյանը իր ստանդարտ մանկական թոթովանքով փչացրեց Արսեն Սաֆարյանի յուրահատուկ ձեռագիրը

Մեծն Ավետ Բարսեղյանը իր ստանդարտ մանկական թոթովանքով փչացրեց Արսեն Սաֆարյանի յուրահատուկ ձեռագիրը


Այսօր շատ պատահաբար լսեցի Արսեն Սաֆարյանի՝  «Էս ինչ սիրուն ես» անունը կրող երգը։ Տեսահոլովակի պրեմիերան եղել է Հունիսի 2--ին և միայն 10 օր անց ես լսեցի այն։ Թեմայի հետ կապ չունեցող տեսանյութի ֆոնին հնչում էր այդ երգի կրկներգը։ Բնականաբար, Արսեն Սաֆարյանի ձայնը միանգամից ճանաչեցի, երաժշտությունն էլ յուրահատւկ էր՝ այսինքն Սաֆարյանական հատուկ ոճով, բայց կրկներգի բառերը միանգամից զայրույթ ու հակակրանք առաջացրեց։ 


Անկեղծ ասաց չգիտեի՝ ով է բառերի հեղինակը, պարզեցի որ Ավետ Բարսեղյանն է, ու մինչև այժմ էլ չգիտեմ, թե երգը ստեղծելիս առաջինը ինչն է ստեղծվել՝ բառերը թե երաժշտությունը, սակայն հատկապես կրկներգի պահը անհամատեղելի են։ 
Ես չեմ հերքի, որ Ավետ Բարսեղյանը գրած հիանալի երգեր ունի, սակայն այս աշխատանքին կամ իմիջիայլոց է վերաբերվել, կամ քիչ ժամանակ է ունեցել աշխատելու համար կամ էլ անգամ չգիտեմ ինչ; Կարծես Լիդուշիկի համար գրած բառերը Արսեն Սաֆարյանին նվիրած լինի։ 

 

Ուրբաթ օրը Հանրայինի «Լավ երեկոյի» եթերում հայկական շոուբիզնեսի կիսաստված Ավետ Բարսեղյանը ծաղրուծանակի ենթարկեց իր մտավոր ունակություններով չփայլող մի աղջկա, ով հանգամանքների բերումով համա
2018-03-12 13:15:23


Բարեբախտաբար, գոնե գեղեցիկ ուրախ տեսահոլովակն ու ռիթմիկ երաժշտությունը թույլ չի տալիս կենտրոնանալ բառրի վրա։ 
Կարող եք ինքներդ վայելել Արսեն Սաֆարյանի այս գլուխգործոցը Ավետ Բարսեղյանի մանկական թոթովանքով համեմված։

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը