Գլխավոր » Շոուբիզնես  » Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին (Լուսանկարներ)

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին (Լուսանկարներ)


Tert.am-ը գրում է.

Բրիտանական Daily Mail պարբերականի թղթակից Ռիչարդ Քեյն ուշագրավ և ծավալուն հոդվածով անդրադարձել է լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անցած ուղուն՝ ներկայացնելով բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքից, մեջբերելով տարբեր թեմաների շուրջ տաղանդաշատ հայորդու ուղիղ խոսքը:

«Նա ամենևին էլ գրավիչ չէր, չափազանց տգեղ էր, կարճահասակ և, ինչպես քննադատներն էին ասում, սարսափելի ձայնի կրող: Սակայն բեմի վրա այս երգիչը կարողանում էր կանանց հիստերիայի հասցնել, և նա դա անում էր նույնիսկ 90-ն անց տարիքում: Ասվածի վառ օրինակը Royal Albert Hall-ում ունեցած համերգն էր, որի ժամանակ նրա կողմից նետված թաշկինակը խելահեղ իրարանցում առաջացրեց դահլիճում»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ Ազնավուրի՝ հոգով լի բալլադները կանանց մի ամբողջ սերնդի են օգնել հաղթահարել անպատասխան սիրո տառապանքը:

Մի անգամ պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե ինչու են կանայք իրեն այդքան շատ սիրահարվում՝ Ազնավուրն ասել է. «Ես Ֆրանսիայում կանանց համար երգերի լավագույն գրողն եմ, քանի որ զգում եմ նրանց զգացածը: Ես սիրո հարցում գիտակ չեմ, բայց դրա մասին գրել կարողանում եմ»:

Քեյի խոսքով՝ Ազնավուրն իր երգերում պատմում է սիրո հավերժական եռանկյան, մերժված լինելու ցավի մասին: Նրա թրթռուն ու թախծոտ ձայնն արտահայտում էր այն ամենը, ինչ զգում էին մերժված կանայք:

 

Aznavour sold 180 million records and appeared in more than 80 films throughout his career (pictured, Charles Aznavour sings for Ursula Andress)

 

«Ազնավուրի տաղանդն այն էր, որ նա կարողանում էր մարդկության ցավերը վերածել երաժշտության, և մարդիկ հենց դրա համար էին նրան սիրում»,- գրում է Քեյը՝ հավելելով, որ Ազնավուրի երկրպագուները նրան հավատարիմ մնացին մինչև կյանքի վերջ:

 

Related image
 

Քեյը պատմում է, որ տաղանդաշատ հայորդուն անվանում էին «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»: Նա գրել է 1.300-ից ավելի երգ, ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 180 մլն ձայնասկավառակ, նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմում, իսկ CNN-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչ:

Հոդվածագրի կարծիքով՝ Ազնավուրի և Սինատրայի միջև ամենամեծ նմանությունը, հավանաբար, հակառակ սեռի շրջանում ահռելի հաջողություն ունենալն էր:

 

Image result for young aznavour  with women

 

Հեղինակը նշում է, որ գեղեցիկ կանայք պաշտում էին նրան՝ չնայած Ազնավուրն ամենևին էլ չէր հավակնում կրքոտ սիրեկանի կոչման: 

«Ես սիրո աստված չեմ: Նրանք ինձ այդպես են անվանում, սակայն ես կողքիս նստած տղամարդուց ավել չեմ սիրել՝ չնայած նրանից պակաս էլ չեմ սիրել»,- շանսոնյեի խոսքը մեջբերում է հեղինակը՝ մանրամասնելով, որ Ազնավուրն ամուսնացած է եղել երեք անգամ ու կապված է եղել մի շարք հայտնի կանանց՝ այդ թվում նաև Օդրի Հեփբերնի ու Լայզա Մինելիի հետ:

մբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Մեկնաբանություններ