Մարինկա Խաչատրյանն ու նշանածը բաժանվել են (լուսանկարներ)

Մարինկա Խաչատրյանն ու նշանածը բաժանվել են (լուսանկարներ)

Երեկ՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը գեղեցիկ գարնանային լուսանկարներ էր հրապարակել ու շնորհավորել հետևորդներին՝ գեղեցիկ տոնի կապակցությամբ։ 

 

Ողջ օրվա ընթացքում Մարինկան նշանածի՝ Հրաչի հետ ոչ մի հրապարակում չարեց ու անգան ցույց չտվեց, թե ինչ նվերներ է ստացել։ 
Սա իհարկե տարօրինակ էր Ինստագրամում ակտիվ, նշանված ու սիրված բլոգերի կողմից և Boomnews.am-ը որոշեց հասկանալ պատճառները։ 
Իսկ, այն ինչ պարզվեց, շատ տխուր էր։ 
Պարզվում է՝ Մարինկան ու Հրաչը դադարել են հետևել իրար Ինստագրամում։ 
Նրանք հեռացրել են համատեղ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը՝ անգամ նշանադրության ու ամանորյա գեղեցիկ ֆոտոշարքը։ 


 

Հրաչն անգամ իր Ֆեյսբուքի էջից հեռացրել է լրատվական կայքերի՝ Մարինկայի մասին հրապարակումները։ 
Եվ այդքանից հետո միայն ուշադրություն գրավեց նաև այն հանգամանքը, որ մարտիության գարնանային լուսանկարներում Մարինկան անգամ նշանադրության մատանին չի կրում։ 
 

Տխուր է, բայց փաստ՝ զույգը բաժանվել է։ 
Հնարավոր է, զույգի մոտ խնդիրներ նաև առաջ էր լինում, բայց նրանք երբևէ համատեղ լուսանկարները չեն ջնջել իրենց էջերից, կամ առավել ևս Մարինական երբեք առանց նշանադրության մատանիի չի եղել լուսանկարներում։ 
Անգամ Մարինկա Խաչատրյանի ֆան էջերն են մտահոգվել այս հանգամանքով և լուսանկարների մեկնաբանություններում մեկը մյուսին սկսել հարցնել՝ թե ինչ է տեղի ունեցել։ 


 

Մեկնաբանություններ