Գլխավոր » Բուհ  » ԿԳ նախարարը կոչով դիմել է այն ծնողներին, որոնց երեխաներն այս տարի առաջին դասարան պետք է գնան

ԿԳ նախարարը կոչով դիմել է այն ծնողներին, որոնց երեխաներն այս տարի առաջին դասարան պետք է գնան


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է այն ծնողներին, որոնց երեխաներն այս տարի առաջին դասարան պետք է գնան։

«Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք:

Առայժմ այսքանը», - Facebook-յան իր էջում գրել է նախարարը։


 

Մեկնաբանություններ