Գլխավոր » Ժամանց  » Կենդանակերպի նշաններ, որոնք բարդ ճակատագիր ունեն

Կենդանակերպի նշաններ, որոնք բարդ ճակատագիր ունեն


Ճակատագիրը փորձում է բացառապես բոլորի ամրությունը։ Բայց եթե որոշ մարդկանց մոտ այն կիսում է կյանքը սև և սպիտակ շերտերի, հերթագայելով թռիչքն ու անկումը, մյուսների մոտ կյանքի ճանապարհը՝ խոչընդոտների մի ամբողջ սև շերտ է, որը պետք է անցնել առանց շունչ քաշելու։ Այդպիսի մարդկանց պրոբլեմները բազմանում են, ինչպես սնկերը անձրևից հետո, իսկ փորձությունները աճում են երկրաչափական պրոգրեսիայով

Եկեք տեսնենք, թե ո՞ր Կենդանակերպի նշաններին են բաժին հասել ամենադժվար ճակատագիրը և ով է նրանցից ամենահաճախը վիճում չարագործ բախտի հետ՝ փորձելով ապացուցել իր երջանկության իրավունքը։

Խոյ

Խոյերի կյանքը բարդացնող հիմնական խնդիրը նրանց կտրուկ բնավորությունն է՝ամեն ինչ չափազանցնելու հակվածության ֆոնին: Նրանք կարող են աննշանխնդիրները տիեզերական մասշտաբի հասցնել: Հարազատներն ու մտերիմներնանմիջապես չեն շտապում Խոյերին օգնության, քանի որ բազմիցս բախվում են նրանցանկառավարելի ագրեսիային, որը սադիզմի է հասնում: Նրանք տանել չենկարողանում, երբիրենց հակաճառում են, հազվադեպ են ընդունում, որ սխալ են: Սեփական ճակատագրի հետ «հարաբերությունները» հարթելու համար Խոյերը պետք է սովորեն համբերատար լինել, կառավարել սեփական էմոցիաներն ու արարքները, կարողանան զիջել և խնդիրները լուծել «սառը» գլխով:

 

Երկվորյակ

Երկվորյակները երջանկության ճանապարհին երկու լուրջ խոչընդոտ ունեն. անկայուն բնավորությունն ու ճակատագրական ամեն ինչի հանդեպ հակվածությունը: Նրանց տրամադրությունը տրամադրության և օրինաչափության սահմաններից դուրս է, այդ պատճառով ոչ բոլորն են ցանկանում նրանց հետ գործ ունենալ՝ վախենալով, որ կխաբվեն: Երկվորյակները դա չարությունից ելնելով չեն անում: Պարզապես ինչ-որ պահի փոխում են իրենց որոշումը: Արդյունքում անհաջողության մատնվելով՝ նրանք խնդիրների արմատն իրենց մեջ չեն փնտրում: Նրանք ավելի մեծ հաջողությամբ մտածում են, որ տիեզերքն է այդպես որոշել: Երկվորյակներին հաջողության հարցում խնդիրներ են ունենում նաև եսակենտրոն բնավորության պատճառով: Նրանք կարծում են, որ աշխարհը միայն իրենց շուրջ պետք է պտտվի, իսկ եթե ինչ-որ մեկի կյանքը դրանից բարդանում է, դե ինչ, դա բացառապես նրանց խնդիրն է: Սակայն Խեցգետինները, ամեն դեպքում, պետք է սովորեն սեփական ձեռքը վերցնել իրենց կյանքը:

Խեցգետին

Խեցգետինների երջանկությանը խանգարում է զգուշավորությունն ու անգործ երազկոտության հանդեպ հակումը: Նրանք բազմաթիվ դրական կողմեր և հարուստ կենսափորձ ունեն, սակայն հաճախ այն օգտագործում են ոչ թե նորանոր բարձունքների հասնելու, այլ սեփական աշխարհում վտանգներից թաքնվելու համար: Իսկ ճակատագիրը փոխհատուցում է նրանց, ովքեր անվախ կերպով շարժվում են դեպի իրենց նպատակը և չեն վախենում ոչնչից: Խեցգետինները պետք է կարողանան ավելի վստահ ծրագրեր կազմել, ակտիվ գործել և առանց հետ նայելու առաջ ընթանալ:

շարունակությունն՝ այստեղ 


 

Մեկնաբանություններ