Գլխավոր » Ժամանց  » Կարիճներ, այսօր անչափ ուշադիր եղեք ․ հունիսի 16-ի աստղագուշակը

Կարիճներ, այսօր անչափ ուշադիր եղեք ․ հունիսի 16-ի աստղագուշակը


Խոյ

Եթե վերջին շրջանում միշտ մտքում եղել է աշխատավայրը փոխելը, այսօր հենց այդ օրն է՝ վերջնական որոշում կայացնելու համար: Արագ կողմնորոշվելու ունակությունը ձեր հաջողության գրավականը կլինի:

Ցուլ

Անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում դեպի դրականը: Իսկ ընդհանուր առմամբ լավ է օր կյանքի կարևոր ասպարեզի մասին որոշում կայացնելու համար:

Երկվորյակ

Փորձեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Դրանք ձեզ համար բարենպաստ չեն: Եթե զգում եք, որ ի վիճակի չեք նորմալ շփվել մարդկանց հետ, այսօր փորձեք խուսափել ամեն տեսակ կոնֆլիկտածին շփումներից:

Խեցգետին

Բացառված չէ կոնֆլիկտը այն մարդու հետ, որի հետ կյանքի հանդեպ տարբեր մոտեցումներ ունեք: Ընդհանուր հայտարարի չեք գա, մինչև ձեզնից մեկնումեկը չզիջի:

Առյուծ

Այսօր հնարավոր է անձնական հարցերը խանգարեն ձեզ պրոֆեսիոնալ ասպարեզում: Փորձեք որքան հնարավոր է առանձնացնել այս երկու ասպարեզները:

Կույս

Այսօր շատ հնարավոր է՝ դուք լքեք միայնակների շարքը, դա մեծապես կախված կլինի նաև ձեզանից, եթե վաղուց մեկին սիրահարված եք, ժամանակն է խոստովանել:

Կշեռք

Օրը ոչ մի տհաճ անակնկալ չի պատրաստել ձեզ համար: Բայց շատ ուրախ փոփոխությունների էլ մի սպասեք: Փորձեք օրն անցկացնել հանգիստ ելևէջների մեջ:

Կարիճ

Անչափ ուշադիր եղեք նոր ծանոթների հանդեպ: Նրանք ամեն ինչ կանեն հին ընկերներին փոխարինելու համար, բայց թույլ մի տվեք նրանց ձեզ շատ մոտ: 

Աղեղնավոր

Օրվա անկանխատեսելի ընթացքը կստիպի ձեզ փոխել այդ օրվա հետ կապված նախապես պլանավորված ծրագրերը: Այդ վիճակից իրարանցման մեջ մի ընկեք, այլ արագ կողմնորոշվեք:

Այծեղջյուր

Ամեն փոքր բան սրտին մոտ մի ընդունեք, քանի որ այդպես կփչացնեք միայն ձեր առողջությունը, իսկ դա դժվար է վերականգնել:

Ջրհոս

Օրն այնքան էլ բարեհաջող չէ նոր գործեր ձեռնարկելու համար: Այժմ բավարարվեք եղածով, մինչ հարմար առիթ կընձեռվի ձեզ՝ մտքերն իրականություն դարձնելու համար:

Ձկներ

Կառաջանան թեթևակի խնդիրներ, որոնք անպայման ձեր ուշադրությունը կպահանջեն: Այժմ կարևոր է, որ դուք ի ցույց դնեք ձեր կազմակերպչական ջիղը:

Մեկնաբանություններ