Կապույտից անցում սպիտակին. Ցուկերբերգը ցույց է տվել Facebook-ի նոր դիզայնը

Կապույտից անցում սպիտակին. Ցուկերբերգը ցույց է տվել Facebook-ի նոր դիզայնը

Կալիֆոռնիայում ծրագրավորողների F8 համաժողովում ելույթ ունենալով՝ Ցուկերբերգը պատմել է սոցցանցի լրահոսում արված փոփոխությունների, Facebook-ում ծանոթությունների համար նախատեսված Secret Crush գործառույթի, Marketplace առցանց խանութի և այլ նորամուծությունների մասին, հայտնում է Tert.am-ը:

Ըստ Ցուկերբերգի՝ սոցցանցի նոր դիզայնը «պարզ է, արագ»: 

«Մենք այնպես ենք արել, որ ձեզ համար ավելի հեշտ լինի փնտրել այն, ինչը ձեզ պետք է, և հասնել այն գործառույթներին, որոնք դուք ամենաշատն եք կիրառում»,- հավելել է նա:

Ամենաակնհայտ փոփոխությունը գրեթե ամբողջական հրաժարումն է սոցցանցի դիզայնի ներկայիս տարբերակում գերակշռող կապույտ գույնից: Նոր տարբերակում սպիտակն է գերակշռում:

  

Օգտատերերը թարմացումների մի մասը կտեսնեն միանգամից, դեսքթոպային սարքերում կայքի դիզայնը կթարմացվի «առաջիկա ամիսների ընթացքում»:

Փոփոխությունները կանդրադառնան ընկերության մի շարք արտադրանքների վրա ևս՝ ներառյալ Facebook Messenger-ը, Instagram-ն ու WhatsApp-ը:

Իսկ վերջում Ցուկերբերգը ներկայացրել է վիրտուալ իրականության Oculus Rift S և Oculus Quest ակնոցները: Երկուսն էլ ԱՄՆ-ում կարժենան 400 դոլար և վաճառքի կհանվեն մայիսի 21-ից:


 

Մեկնաբանություններ