Գլխավոր » Շոուբիզնես  » Ինչպես «սղցրին» Անի Երանյանի բացակայությունը «Ֆուլ հաուս 2»-ից (տեսանյութ)

Ինչպես «սղցրին» Անի Երանյանի բացակայությունը «Ֆուլ հաուս 2»-ից (տեսանյութ)


Դեռ տարվա սկզբին՝ Ֆուլ Հաուսի վերջին եթերաշրջանի ավարտից հետո, երբ Մենչը հայտարարեց, որ Ֆուլ Հաուսը ունենալու է նոր եթերաշրջան, ու կասկած կա, որ դերասանուհի Անի Երանյանը չի նկարահանվելու նոր եթերաշրջանում, հեռուստադիտողը  հիասթափության ապրեց։ 
Մինչև նկարահանումների սկսելը ու դերասանական կազմը հայտարարելը, Ֆուլ Հաուսի երկրպագուները հույս ունեին, որ իենց սիրելի դերասանուհին ամեն դեպքում կլինի նոր եթերաշրջանում։ Բայց Անին հայտարարեց, որ չի կարող համատեղել իր աշխատանքի հետ ու չի նկարվի Ֆուլ Հաուս 2-ում։ Թեև ողջ ընթացում, դեասանուհին  «չկարողանալով» համատեղել իր աշխատանքի հետ շրջում էր տարբեր երկրներում։
 «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են և ընդամենը օրեր անց այն կլինի եթերում։ Այդեն ներկայացվել են դերասանների մասնակցությամբ կարճ հոլովակներն ու սաունդթրեքը։ 
Արմենիա TV-ն ներկայացրել է նաև կարճ բովանդակությունը, այսինքն նախապատմությունը, թե դեպքերն ինչի շուրջ են զարգանալու։

 

Եվ գիտեք որն է ամենահետաքրքիրը, որ Անի Երանյանի հետքն անգամ չի երևում նոր եթերաշրջանում։ Ու հարց է առաջանում՝ ինչպես է ստացվում որ, ՄոսոԿարապետյանը նույնպես չմասնակցելով նոր եթերաշրջանի նկարահանումներին, ԱՄՆ-ից նկարահանվել է սաունդթրեքի մեջ, իսկ Անի Երանյանի անգամ մատը չի երևում սաունդթրեքում, կարծես Ռուսաստանը ԱՄՆ-ից  հեռու էր Հայաստանից։ 
Անիի բացակայությունը բացատրվեց ընդամենը Տաթևի ու Ֆելոյի բաժանությամբ ու լրիվ անհայտ է, թե նրանք ինչպես բաժանվեցին, կամ ով թողեց մյուսին ու հեռացավ։ 
Եթե նույնիսկ Անին ժամանակ չուներ ստաբիլ նկարահանվեր նոր Ֆուլ Հաուսում, կարելի էր խնդրել նրան մի փոքրիկ դրվագ նկարել այդ ամենի մասին, վստահ եմ, նա նախկին ընկերներին չէր մերժի ու նրա ի սպառ բացակայությամբ էլ էլ ավելի չէր խորանա Անիի ու նախագծի անձնակազմի միջև  ունեցած խնդիրների կասկածը։


Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը