Գլխավոր » Բուհ  » Ի՞նչ նպատակով է Հայաստանի Ագրարային համալսարանում «Կաթիլային ոռոգման» ամբիոնը, եթե մասնագետները դրսից ենք բերում

Ի՞նչ նպատակով է Հայաստանի Ագրարային համալսարանում «Կաթիլային ոռոգման» ամբիոնը, եթե մասնագետները դրսից ենք բերում


ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է որպես գերակա ճյուղ, ինչպես նաև աջակցում է ջերմոցային տնտեսությունների զարգացմանը։ Այդ համատեսքստում շատ զարմանալի մի հարց է առաջանում՝ Ինչո՞ւ ենք մենք արտասահմանից հրավիրում մասնագետներ կաթիլային ոռագման համակարգերը գծագրելու համար, եթե մենք այդպիսի մասնագետներ պատրաստելու մի մեծ ամբիոն ունենք Ագրարային համալսարանում։

Ինչո՞ւ ենք այդքան դասախոսներ աշխատավարձ ստանում, եթե նրանք չեն կարողանում որակյալ կադրեր ապահովեն։

Եվ վերջին հարցը, եթե այդ բաժնում կա «պետպատվեր» ասվածը, ապա որն է իմաստը բյուջեն «քամուն տալու», եթե ոչ մի օգուտ չկա ու մասնագետ գտնելու համար դիմում ենք արտասահմանյան մեր գործընկերներին։ Ստացվում է, որ այդ բաժինն ավարտած ուսանողի դիպլոմը անիմաստ թղթի կտոր է։

 

Այս հարցերի պատասխանները ճշտելու Boomnews.am-ը փորձեց կապվել Հայաստանի ագրարային համալսրանի հետ, բայց մեր հեռախոսազանգերին այդպես էլ պատասխնող չեղավ։

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը