Հունվարի 26-ին Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթի եւ Սոնայի հարսանիքն է. ավանդական մեծ հարսանիք է լինելու (լուսանկարներ)

Հունվարի 26-ին Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթի եւ Սոնայի հարսանիքն է. ավանդական մեծ հարսանիք է լինելու (լուսանկարներ)

Հունվարի 26-ին Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթի եւ Սոնայի հարսանիքն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթը ասաց, որ մեծ հարսանիք են անելու՝ 500-ից ավելի հյուրերով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր 2018 թվականի փետրվարի 24-ին:

«Դեռ նախորդ տարի էինք ուզում հարսանիքն անել՝ չստացվեց: Նոյեմբերյանի հարսանեկան տանը կանենք: Օրն էլ հունվարի 26-ն ենք որոշել, պատահական է ընտրված: Ավանդական հայկական հարսանիք է լինելու, էն, որ հայաթում ցուլիկ են մորթում. դեռ ես էլ մանրամասները լավ չեմ պատկերացնում»,-պատմեց Դավիթ Գրիգորյանը:

Մեր հարցին, թե ինչպես է ինքնազգացողությունը եւ տրամադրությունը, Դավիթը պատասխանեց. «Հրաշք է»: Դավիթը Գրիգորյանը «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում իրավագիտություն էր սովորում, սակայն հայտնեց, որ կրթությունը կիսատ է թողել. «Չէի կարողանում սովորել, երկար նստել չէր ստացվում դասերի ժամանակ, երրորդ կուրս էի, դուրս եկա»:

 


շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 


 

Մեկնաբանություններ