Հայտնի են Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

Հայտնի են Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

Ապրիլ ամսին կլինի աշխատանքային 21 և ոչ աշխատանքային 9 օր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, ապրիլի 7-ին նշվում է մայրության և գեղեցկության տոնը, այն աշխատանքային օր է:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին, այն ոչ աշխատանքային օր է:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին կառավարությունը որոշում ընդունեց, որ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում այս լրացումը պետք է հաստատվի Ազգային ժողովի և ստորագրվի նախագահի կողմից, որից հետո միայն կսկսի գործել:

Մեկնաբանություններ