Գլխավոր » Շոուբիզնես  » Հասմիկ Կարապետյանը հուսախա՞բ է եղել (լուսանկարներ)

Հասմիկ Կարապետյանը հուսախա՞բ է եղել (լուսանկարներ)


Վերջերս Հայաստան էր վերադարձել «թարմ արտագաղթած» աստղերից մեկը` Հասմիկ Կարապետյանը, ով առաջին իսկ օրվանից սոցիալական ցանցների միջոցով բոլորին հասկացնում էր, որ նա արդեն այստեղ է:


Ըստ մեր ունեցած տեղեկությունների Հասմիկ Կարապետյանը շատ մեծ հույսեր ուներ, որ իր այցի շրջանակներում նա կունենա բազմաթիվ հրավերներ` այս կամ այն միջոցառմանը մասնակցելու, ինչպես նաև հեռուստաեթերներում խոսելու իր պլանների մասին, բայց, ի տարբերություն Շպռոտի, նա չստացավ այն ինչի համար վերադարձել էր: Իհարկե, Հասմիկը իր այցը ներկայացնում է որպես իր հայրենիքի կարոտ, բայց իրականում նա նեղ շրջապատում նշել է, որ հիասթափված է ու չէր պատկերացնում, որ իր պլանները այդպես էլ չի իրականա:


Երգչուհին հավանաբար չի գիտակցում, որ այն տարիները որ անց է կացրել հայրենիքից հեռու ու այդ ընթացքում ոչ մի նոր գործ չի ներկայացրել, բացասաբար են անդրադառնալու նրա կարիերայի վրա հայրենիքում։  Նրանից երկար ժամանակ է պահանջվում Հայաստում իր պատվավոր տեղը միջոցառումների ժամանակ կրկին ունենալու համար։ 


 


 

Մեկնաբանություններ