Գլխավոր » Բուհ  » ԵԹԿՊԻ ուսանողները դասադուլ են իրականացնում՝ ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականի պահանջով

ԵԹԿՊԻ ուսանողները դասադուլ են իրականացնում՝ ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականի պահանջով


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողներն առավոտյան ժամը 10:00-ից դասադուլ են իրականացնում:

Ուսանողները պահանջում են ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով:

Ուսանողները նաև պահանջում են ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը:

Ուսանողները նաև հիշեցրին, որ սեպտեմբերի 17 –ին ոստիկանությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որ ինստիտուտում չարաշահումներ են հայտնաբերվել:

«2012-2016 թթ-երին գրանցվել են մի շարք հաստիքներ, աշխատավարձ է բաշխվել, բայց փաստացի այդպես չի եղել: Պրոռեկտորի կինն ու պրոռեկտորի զարմիկը նույնպես գրանցվել են որպես աշխատողներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել»,- շեշտեցին ուսանողները:

Նրանք ընդգծեցին, որ բուհում իրենց պատշաճ պատասխան չի տրվում չարաշահումների վերաբերյալ, ոստիկանության հաղորդագրությունը չեն հերքում, բայց փորձում են «լղոզել»:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը