Էթերի Ոսկանյանը՝ իր և Գոռ Եփրեմյանի ամուսնության մասին (լուսանկարներ)

Էթերի Ոսկանյանը՝ իր և Գոռ Եփրեմյանի ամուսնության մասին (լուսանկարներ)

Երիտասարդ դերասանուհի Էթերի Ոսկանյանն արձագանքել է ամուսնության մասին տեղեկություններին։

Օրերս լրատվամիջոցներում լուսանկար էր հրապարակվել Էթերի Ոսկանյանի եւ դերասան Գոռ Եփրեմյանի մասնակցությամբ։ Վերնագրերում նշում էր, թե հրապարակվել է նրանց հարսանեկան լուսանկարը։ Էթերի Ոսկանյանը, սակայն, հայտարարել է, որ չի ամուսնացել եւ հրապարակված լուսանկարն ընդամենը կադր է ֆիլիմց։

 

«Հարգելի ընկերներ, հարազատներ եւ պարզապես ծանոթներ։ Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որն իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ես չեմ ամուսնացել։ Դրանք պարզապես կադրեր են երկու տարի առաջ նկարահանված ֆիլմից։ Զգոն եղեք եւ մի հավատացեք ամենին, ինչ գրում են»,- Facebook-ի էջում գրել է դերասանուհին։


 

Մեկնաբանություններ