Գլխավոր » Շոուբիզնես  »  Ռոզա ջան, մի արա, պարզապես մի արա դա

Ռոզա ջան, մի արա, պարզապես մի արա դա


Երգչուհի, հիմա արդեն նաև դերասանուհի Ռոզա Ֆիլբերգի վատ խաղի մասին բազմիցս (թեև ոչ միայն ես) եմ խոսել։ Ռոզայի խաղը Նռան հատիկ սերիալում հենց սկզբից առաջացրեց հեռուստադիտողի քննադատությունը։ Սակայն պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, ուշադրույթուն չդարձնոլ ոչ Ռոզայի հայերենի վատ իմացությանը, ոչ նրա դերասանական փորձի պակասին, սերիալն աստիճանաբար հասցրեց իր հանգուցալուծմանը։
Ոչ միայն սերիալն ավարտվեց Ռոզայի համար չափազանց հաջող, այլև Ռոզան իր փառքի գագաթնակետին հասավ նաև սերիալի սաունդթրեքով տեսահոլովակ ունենալով։ 

 

 


Ոչ բոլոր երգիչներին է բախտ վիճակվել ինչ որ սերալի կամ ֆիլմի սաունթրեք կատարելը, դա մեծ պատիվ է։ Իսկ այս դեպքում  այդ պատիվը բաժին հասավ հենց այն երգչուհուն, ում պատճառով սերիալը քննադատվեց ու քննարկվեց։
Եվ նույնիսկ այսպիսի պատվի արժանանալուց հետո էլ․ Ռոզան բողոքում է, որ հեշտ չէր ժամեր շարունակ նռան հատիկների մեջ պառկել։ Կարող էին չէ, սա էլ հարմարացնել դերասանուհու քնահաճույքներին ու էֆֆեկտը ստանալ մոնտաժի միջոցով, ինչո՞ւ էին ստիպում  դերասանուհուն տանջվել, չէ որ հենց նա ապահովվեց սերիալի ռեյտինգը։


Ծիծաղելի է։ Ու նույնիսկ այսքանից հետո էլ, կայքերից մեկին տված հարցազրույցում Ֆիլբերգն այնպես է խոսում իր կերպարի ապրումների ու զգացմունքների մասին, դրանք տեսահոլովակում ու երգում արտահայտելու մասին, որ բազմաթիվ հոիվուդյան դերասաններ նրան կնախանձեն իր պրոֆեսիանալիզմի ու դերասանական փայլուն տաղանդի համար։


Ամոթ է Ռոզա ջան, մի արա, պարզապես մի արա։ Ընդունիր որ դու ոչ դերասան ես, ոչ կերպարդ զգացել ես (այդ մեկը հաստատ որ մենք տեսել ենք) և ոչ էլ արժանի էիր (զուտ քո անտաղանդ ու վատ հայերեն խաղի պատճառով) այդ դերին։ Դու ուղղակի կարող էիր միայն Նռան հատիկի սաունդրեքը երգել ու դրանքվ մեզ ավելի հաճույք կպատճառեիր։ 

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)


 


 

Պարզվում է՝ ժամանակակից մարդը գնահատում է որակն ու հարմարավետությունը, հենց այդպատճառով էլ ամենօրյա կերպարում շատերը ձգտում&n
2018-10-30 11:04:45



 


 

Մեկնաբանություններ