Երգչուհի Լիլուն դատի է տվել հայկական կայքերից մեկին իրեն վիրավորելու համար (լուսանկարներ)

Երգչուհի Լիլուն դատի է տվել հայկական կայքերից մեկին իրեն վիրավորելու համար (լուսանկարներ)

Ամերիկայում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն Կալիֆորնիայի վարչական շրջանի վերադաս դատարանի կողմից տրամադրած փաստաթուղթ է հրապարակել ու մակնաբանել այն՝

Երեկ հայկական կայքերից մեկում իմ մասին կեղծ ու ստահոդ հրապարակում հայտնվեց, որը որևէ կերպով չի առնչվում իրականությանը: Կայքի անունը չեմ ցանկանում նշել` կեղծ ինֆորմացիայի աղբյուրը ևս մեկ անգամ չգովազդելու համար: Միայն կասեմ, որ իրավաբանական փորձառու խումբն այժմ զբաղված է նրանց պատասախանատվության ենթարկելու ոչ այնքան բարդ գործով: Կայքը ստել է, վիրավորել իմ անձն ու արժանապատվությունը, հոգեբանական, առողջական ու ֆինանսական-բիզնես վնաս հասցրել ինձ: Խուսափելով զգացմունքային գնահատականներից, միայն կասեմ, որ նրանք պատասխան են տալու օրենքի և Աստծո առաջ: Կից հրապարակում եմ Կալիֆորնիայի վարչական շրջանի վերադաս դատարանի կողմից տրամադրած փաստաթուղթը, որը ապացուցում է, որ ես երբեք որևէ օրենք չեմ խախտել ԱՄՆ-ում և երբեք խնդիրներ կամ միջադեպ չեմ ունեցել իրավապահների հետ: Մնացածը` դատարանում:

 

Մեկնաբանություններ