Գլխավոր » Բուհ  » ԵՊՀ ուսանողական խորհրդը նոր նախագահ ունի

ԵՊՀ ուսանողական խորհրդը նոր նախագահ ունի


ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ

Ուսանողական խորհրդի նախագահության հերթական նիստում ուսանողական կառույցի նախագահ ընտրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը:

Հունվարի 18-ին կայացած ԵՊՀ ՈՒԽ նախագահության հերթական նիստի ընթացքում ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը տեղեկացրեց, որ աշխատանքի անցնելու  կապակցությամբ հրաժարական է ներկայացրել և ՈՒԽ նախագահի պաշտոնում  առաջարկեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, ՈՒԽ նախագահության անդամ Դավիթ Ափոյանի թեկնածությունը:

Նախագահության նիստին ներկա էր ԵՊՀ ՈՒԽ ընտրական հանձնաժողովի անդամ, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Ռաֆֆի Քարամյանը, ով նախագահության անդամներին ներկայացրեց ընտրության անցկացման կարգը՝ առաջարկելով առաջադրել այլ թեկնածուների կամ ինքնառաջադրվել:

 

Նախագահության անդամների կողմից այլ թեկնածուներ չառաջադրվեցին, և փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն ԵՊՀ ՈՒԽ նախագահ ընտրվեց Դավիթ Ափոյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր կառույցի փոխնախագահի պաշտոնը:

 

Տեղեկացնենք նաև, որ նիստի ընթացքում ՈՒԽ նախագահությունն ընտրեց նաև ՈՒԽ փոխնախագահ: Փոխնախագահի ընտրության անցկացման համար առաջադրված երկու թեկնածուներից ընտրվեց ՈՒԽ նախագահության անդամ Դավիթ Մաթևոսյանը:

 

ՈՒԽ նախագահությունը միաժամանակ շնորհակալություն հայտնեց նախկին նախագահ Արմեն Խաչիկյանին ծավալած գործունեության և արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև հաջողություններ մաղթեց աշխատանքային հետագա գործունեության մեջ:


 

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը կարելի է ասել այն հազվագյուտ պաշտոնյաներից է ով երկար տարիներ կառավարում է։ Նա 1998թ. հունիսին նշանակվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (
2018-01-10 11:18:47


Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը