Գլխավոր » Նորություններ  » #DigiTec2018. Ո՞վքեր էին հյուրերը և մասնակիցները (ֆոտոշարք)

#DigiTec2018. Ո՞վքեր էին հյուրերը և մասնակիցները (ֆոտոշարք)


Երևանում՝ «Երևան Էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 5-7-ը անց է կացվում ամենամյա տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, իսկ գլխավոր հովանավորը «Ucom» ընկերությունը։ ԴիջիԹեքի շրջանակում անցկացվում են նաև ֆորումներ ու սեմինարներ բիզնես ոլորտի փորձառու մասնագետների կողմից:  

ԴիջիԹեքի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ:


Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, Engineering City, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing, Keysight Technologies, Shtigen և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: 






#DigiTec2018-ին մասնակցել է մոտ 120 ընկերություն և ավելի քան 60 000 այցելու այդ թվում պաշտոնական պատվիրակություններ և մասնակիցներ ավելի քան 15 երկրներից։ Ներկա էին նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արտյոմ Խաչատրյանը (Գալաքսի կոնցեռն ընկերության խորհրդի անդամ), Գուրգեն Խաչատրյանը ( Ucom ընկերության խորհրդի նախագահ)։


 


 


 

Boomnews.am-ը նույնպես ներկա է ներկայացնում իր ֆոտոշարքը։









 

Մեկնաբանություններ