Գլխավոր » Բուհ  » Բրյուսովում անօրինականությունը շարունակվում է. պրոռեկտորի պաշտոնակատարը նաև դեկանի պաշտոնակատար է

Բրյուսովում անօրինականությունը շարունակվում է. պրոռեկտորի պաշտոնակատարը նաև դեկանի պաշտոնակատար է


Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կրքերը չեն հանդարտվում  և անօրինական որոշումների մասին շատ արագ տեղեկատվություններ են տարածվում:
Boomnews.am-ի տեղեկություններով պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ցոլակ Հակոբյանը ռեկտորի որոշմամբ նշանակվել է նաև դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, որը համարվում է օրենքի կոպիտ խախտում: 
Քանի որ Ցոլակ Հակոբյանը, ում աշխատանքային գործառույթներից մեկը նաև լրատվամիջոցների հետ կապի ապահովումն էր, մեր նախորդ հեռախոսազանգերին չէր պատասխանում ու անարձագանք էր թողնում մեր նամակները, այս անգամ նրան չենք անհանգստացնի ու պարզաբանում չենք ստանա, հատկապես երբ մարդը մեկ համալսարանում միաժամանակ երկու պաշտոն է զբաղեցնում:


 

Մեկնաբանություններ