Գլխավոր » Բուհ  » Բրյուսովի ռեկտորը կրճատումներ է անում. Հերթը հասավ Կարեն Ավագյանի եղբորը․ «Հրապարակ»

Բրյուսովի ռեկտորը կրճատումներ է անում. Հերթը հասավ Կարեն Ավագյանի եղբորը․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր, ԿԳՆ նախկին փոխնախարար Կարինե Հարությունյանը կրճատումներ, կառուցվածքային փոփոխություններ է անում։ Ոչ միայն ամբիոններ են միավորվել, նորերն ստեղծվել, այլեւ ռեկտորը մտադիր է լուծարել հեռակա ուսուցման բաժինը, ֆինանսատնտեսական եւ գիտության գծով պրոռեկտորների հաստիքները։

Հենց այդ պատճառով ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրը՝ Արթուր Ավագյանը, դառնում է կրթության տեսչական մարմնի պետի տեղակալ, ինչը նախօրեին հաստատեց տեսչապետ Ալեքսանդր Շագաֆյանը։

 

Հիշեցնենք, որ Ավագյանի եղբայրը հայ հանրությանը հայտնի է մի ավտովթարի պատմությունից, որի արդյունքում լուրջ վնասվածքներ ստացած երիտասարդը տարիներ շարունակ բողոքում էր, որ անգամ իր բուժման ծախսերը չեն հոգացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  Արդեն մի քանի օր է, մամուլն ակտիվորեն անդրադառնում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին, որը դեռ ուշքի չեկած նախորդ ռեկտորի կամայականություններից, նորից հայտնվել է ծանր իրա
2018-01-24 10:49:31


Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը