Գլխավոր » Շոուբիզնես  » «Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից

«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից


Life.tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 15-ից կմեկնարկի «Ազիզյանները» սիթքոմի նոր եթերաշրջանը: Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում սիթքոմը կշարունակվի առանց գլխավոր կերպարի՝ Գառնիկի, որին մարմնավորում էր Հայկ Մարությանը։ Ըստ սցենարի` Գառնիկը գնացել է խոպան։ Սիթքոմում Հայկ Մարությանի բացակայությունը շատերին է տխրեցրել, և ստեղծագործական  թիմը որոշել է ներգրավել սիրված նոր դերասանի` այսպիսով նաև թարմություն հաղորդելով նախագծին։ «Ազիզյանների» նոր հերոսին կմարմնավորի  Գարիկ Պապոյանը: 

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին, ֆիքսել  առաջին կադրերն ու Գարիկի հետ զրուցել իր դերի մասին:

Գարիկը մարմնավորում է Ջիվանին, որը ժամանել է ՌԴ-ից և վարձակալական հիմունքներով բնակվելու է Ազիզյանների տանը։ «Շատ հետաքրքիր էր, որ «Ազիզյանները» սիթքոմում ես հայտնվում եմ հինգերորդ եթերաշրջանից։ Ժամանակին կային խոսակցություններ, որ հենց առաջին եթերաշրջանից պիտի լինեմ:

Հայկի հետ խոսել էինք այդ մասին, բայց գործն այնպես բաժանեց մեզ, որ այն ժամանակ չկարողացա խաղալ սիթքոմում։ Թեև հոգով–սրտով մի տեսակ միշտ եղել եմ այս սիթքոմում` իմ ընկերների կողքին»,- պատմեց Գարիկը:

 

«Ազիզյանների սցենարիստներն այս եթերաշրջանում հրաշալի հնարավորություն են ստացել զարմացնելու Ucom-ի բոլոր հեռուստադիտողներին։ Սիրված հերոսները կհայտնվեն անսպասելի, տարօրինակ և, ինչպես միշտ, զվարճալի իրավիճակներում, և այդ ամենին, սովորության համաձայն, հնարավոր է հետևել եթերից մեկ օր առաջ «Տեսավարձույթ» բաժնում», - ասաց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը