Ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը․ հերքում

Ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը․ հերքում

Սիրելի՛ գործընկերներ,

 

Այսօր բոլորիդ կողմից տեղեկատվություն է տարածվել, թե հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությաննահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են։

Տեղեկացնենք, որ Ucom ընկերության համապատասխան տեխնիկական ստորաբաժանման 
աշխատակիցները մեկնել են դեպքի վայր այն բանից հետո, 
երբ  բաժանորդներից մեկն առավոտյան 06։00-ին ահազանգել է այդ խնդրով։
Սովորաբար նման դեպքերի  վերաբերյալ  տեղեկատվությունն  ստանում ենք ԱԻՆ մեր  գործընկերներից։

 


 

 Մեր աշխատակիցները ճշտել են, որ ավտոճանապարհին ընկած հենասյունը ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ Ucom   ընկերությանը։
Այն մեր գործընկեր օպերատորներից  մեկինն է։

Խնդրում ենք շտկել տարածվող տեղեկատվությունը և Ucom ընկերությանը չվերագրել այն, ինչը  չի համապատասխանում իրականությանը։

Բոլորին բարի աշխատանքային օր։ J

 

Հարգանքով՝ Ucom

Մեկնաբանություններ