Գլխավոր » Շոուբիզնես  » Ասլանյան VS Բաբասյան․ մեջտեղում միայն Քրիստինե Եղոյանը տուժեց (լուսանկար)

Ասլանյան VS Բաբասյան․ մեջտեղում միայն Քրիստինե Եղոյանը տուժեց (լուսանկար)


Նախորդ տարի եթեր հեռարձակված Դեպի երազանք 25 մասանոց ֆիլմը անմիջապես սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Ու վստահ եմ, որ եթե չլիներ գլխավոր դերասանների՝ Կարեն Ասլանյանի ու Քրիստինե Եղոյանի այդքան համապատասխանությունն ու միասնական կատարյալ խաղը, ապա չէր լինի այն բարձր գնահատականը, որին ֆիլմն արժանացավ։

Այս տարի արդեն նկարահանվում է նույն ֆիլմի 2-րդ հատվածը։ Գլխավոր դերակատարները Ալեքսանդր Բաբասյանն ու Քրիտինե Եղոյանն են։ Ինչ համապատասխան բան կարող է լինել այս դերասանների խաղում։



Եթե Կարենին ու Քրիստինայի դեպքում այնքան համապատասխան զույգ էր, որ նույնիսկ լուրեր սկսեց շրջանառվել նրանց սիրավեպի մասին, ապա այս դերասանական զույգի դերակատարները իրար ընդհանրապես չեն համապատասխանում։ Ալեքսանդրի խաղընկերները մի անգամ չէ, որ ասել են, որ նրա հետ խաղալը հեշտ չէ։ Բացի այն, որ դերասանական այս զույգն արդեն հետաքրքրություն չի առաջացնում, ֆիլմի պրոդյուսերը վատ իրադրության ու դժվար վիճակի մեջ է դրել գլխավոր դերասանուհուն՝ նախ նրա խաղը բարդացնելու առումով, ապա չի բացառվում, որ քննադատությունների ալիքին ենթարկվի նաև ինքը։ 

 

«Դեպի երազանք» 25 մասից բաղկացած ֆիլմը, որը Boomnews.am-ին տված հարցազրույցի ժամանակ ֆիլմի պրոդյուսեր Մենչը նշել էր, որ գրված է հատուկ գլխավոր դերասանուհու՝ Քրիստինա Եղոյանի կողմից մա
2018-05-22 10:25:33



Ինձ ոչինչ չի մնում ավելացնելու, քան սպասել ֆիլմի էկրան բարձրանալուն։ Հուսով եմ, որ այն այնքան վատը չի լինի, որ կարողանամ գոնե մեկ սերիա նայել՝ հետագա կարծիքի ձևավորման համար։ Ու անկեղծ ես շատ ուրախ կլինեմ, եթե իմ այս նախնական կարծիքը սխալ դուրս գա։ 

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը