Գլխավոր » Բուհ  » Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցն անժամկետ դասադուլ է սկսել

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցն անժամկետ դասադուլ է սկսել


Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցն այսօր անժամկետ դասադուլ է սկսել:

«Հարգելի ծնողներ, մանկավարժներ և մեր դպրոցի հիմնախնդրով հետաքրքրված համաքաղաքացիներ, տեղեկացնեմ, որ 26.09.2017 թ. Աշտարակի Վ․Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում սկսվում է անժամկետ դասադուլ։ 

 

 

Մեր պահանջներն են՝ Դպրոցի հիմնանորոգում և անհապաղ տարրական դպրոցի տեղափոխում մոտակա դպրոց», - ասված է դպրոցի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ դպրոցի ուսուցչական անձնակազմը հանդես էր եկել բոլոր պատասխանատու կառույցներին ուղղված բաց նամակով՝ ասելովց, որ եթե դպրոցի նորոգման հարցը չլուծվի` ստիպված կլինեն անժամկետ գործադուլ սկսել:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը