Գլխավոր » Նորություններ  » Արտակարգ դեպք Սիսիանում. ձնահյուսի տակ զինծառայողներ են մնացել. մեկին դեռ չեն գտել

Արտակարգ դեպք Սիսիանում. ձնահյուսի տակ զինծառայողներ են մնացել. մեկին դեռ չեն գտել


Երեկ Սիսիանի մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Տեղեկությունը Lurer.com-ի  հետ զրույցում հաստատել է  Սիսիանի ՀՓՋ-ի հրամանատար Գարիկ Հովսեփյանը:

«Երեկ դիրքերում հերթափոխություն է եղել: Դիրքն ունի 3000 մետր բարձրություն: 5 հոգի ձնահյուսի տակ են մնացել, որից 4-ին գտել են ողջ-առողջ, իսկ մեկին մինչ այժմ չի հաջողվել գտնել: Որոնողական աշխատանքներ են ընթանում, չնայած այդտեղ բուք և քամի է»,- հայտնել է Հովսեփյանը:

 

 

Վերջինս նշել է, որ Սիսիանի ՀՓՋ-ն չի ներգրավվել որոնողական աշխատանքներում, բայց պատրաստակամ են ներգրավվելու. «Հիմնականում զինծառայողներն են, զինվորական գունդն է ներգրավված: Ձորակի մեջ է, դժվարանցանելի է ճանապարհը` 7 կմ ոտքով են բարձրանում: Կարծում եմ` տեղանքին ավելի ծանոթ լինելու նկատառումներով, իրենք են կատարում գործողությունները»,- հավելել է Հովսեփյանը:

 

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան18:00-ի սահմաններում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ