Գլխավոր » Բուհ  » «Բրյուսովում» տուժած ուսանողուհու մայրը մանրամասներ է պատմում աղջկա հետ կատարվածից

«Բրյուսովում» տուժած ուսանողուհու մայրը մանրամասներ է պատմում աղջկա հետ կատարվածից


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Վ. Բրյուսովի անվան  համալսարանում արտառոց դեպք էր տեղի ունեցել: Ուսանողուհիներից մեկը հայտարարել էր, որ բռնության է ենթարկվել։ Դեպքի վերաբերյալ ստույգ ինֆորմացիա չէր տրվում, բայց համացանցում ու լրատվական կայքերում տարբեր վարկածներ շրջանառվում՝ դանակահարությունից, մինչև երակներ կտրել, հարվածել և այլն։ Լուրեր տարածվեցին անգամ, թե աղջկան հարվածողները ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են եղել:

 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ուսանողուհու մայրը՝ տիկին Արուսը փոխանցեց, որ դուստրը արդեն տանն է, բայց հոգեբանորեն վատ վիճակում է։ Թեև նշեց, որ գործի քննության ընթացքում իրավունք չունի մանրամասներ ներկայացնել, սակայն որոշ պարզաբանումներ ի վերջո հաջողվեց։ 

Տիկին Արուսը ապատեղեկատվություն որակեց տեղեկությունները, թե աղջկան դանակահարել են, կտրել երակները, կամ ձեռքերին ինչ-որ գրառումներ արել․ «Միջադեպ է տեղի ունեցել, հրմշտոցներ, հարվածներ են եղել։ Ես տեսել եմ վնասվածքները. որևէ գրառում չի եղել ձեռքերին։ Տղա և աղջիկ են եղել, սակայն չգիտենք, թե ովքեր են դրա մասնակիցները։ Չգիտեմ՝ ինչն է եղել դրդապատճառը, դա պարզ կլինի, երբ գործը բացահայտվի: Կարծում եմ՝ նրանք հիվանդներ են եղել, որոնք հետապնդել են աղջկաս»,- փոխանցեց նա՝ նշելով, որ աղջիկը մինչ այդ առնչություն չի ունեցել այդ անձանց հետ։

Տիկին Արուսը հաստատեց, որ աղջիկը որոշ ժամանակ առաջ նամակներ ստացել է անհայտ անձի կողմից․ «Նամակներ ստանալը եղել է շատ վաղուց, բայց չեմ կարծում, թե այս միջադեպը որևէ կապ ունի այդ նամակների հետ»,- նշեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ