Գլխավոր » Նորություններ  » ԱԻՆ-ը` Կառավարության 3-րդ մասնաշենքի ռումբի մասին

ԱԻՆ-ը` Կառավարության 3-րդ մասնաշենքի ռումբի մասին


Օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են:

Համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:


 

Մեկնաբանություններ