Գլխավոր » Ժամանց  » Աղջիկներ, խանութ գնալու ժամանակն է. հայտնի է 2019թ. գլխավոր գույնը (լուսանկարներ)

Աղջիկներ, խանութ գնալու ժամանակն է. հայտնի է 2019թ. գլխավոր գույնը (լուսանկարներ)


Pantone հետազոտական եւ տեղեկատվական կենտրոնը 2019թ. գույն է անվանել մարջանագույնը (Living Coral): Եթե զգեստապահարանում այդ գույնի ոչինչ չունեք, ժամանակ է ինչ-որ բան գնելու։

«Սրտահույզ, բայց նուրբ երանգը պարուրում է ջերմությամբ ու հոգատարությամբ՝ մշտապես փոխվող միջավայրում թարմություն ու հարմարավետություն հաղորդելու համար»,- ասված է կենտրոնի հայտարարության մեջ։

 

Հիշեք, որ ոճային լինելու ձգտելիս կարեւոր է չկորցնել ոճի զգացումն ու չափը չանցնել։ Մարջանագույնը բավական կամակոր է։ Երանգներ ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել մաշկի ու մազերի գույնը։

Մեկնաբանություններ