Գլխավոր » INSTAGRAM  » ԱղասաSPAM… շուտով մեր եթերում

ԱղասաSPAM… շուտով մեր եթերում


Երեկ հայտնի դարձավ, որ շուտով կսկսվեն «Ֆուլ Հաուս 2»-ի նկարահանման աշխատանքները: Սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը հայտնեց, որ բացի մեզ ծանոթ ու արդեն սիրելի դարձած դերասաններից կլինեն նաև նոր անուններ:
«Նոր անուներ»-ը վեհ է ասված, քանի որ նրանց անունը լսում ենք ամենուր: Նոր անուններից ամենահինը՝ Աղաս Մանուկյանն է:


Անուն ազգանունով կարող է չճանաչեք, բայց «Ա, ընչի՞ համար»-ը ամեն ինչ իր տեղը կգցի: Երիտասարդը իսկապես տաղանդավոր է և իր ուրույն տեղն ու դերն ունի հեռուստաեթերի ամենառեյտինգային հաղորդումների շարքում:



Տաղանդավոր այս երիտասարդը իրականում արժանի է նման բարձունքների, բայց շաբաթվա փրայմ թայմում մենք անընդհատ կտեսնենք նույն մարդուն, քանի որ ինչպես պարզ է դառնում Մենչի խոսքերից, Աղասը «Ֆուլլ հաուս 2»-ում մշտական դեր կունենա:


 


Կարճ ասած, շուտով եթերում կունենանք ԱղասաSPAM: Մեղադրելի չէ, քանի որ տաղանդավոր մարդ գտնելու դեպքում ամեն մեկը փորձում է վերջինիս ներգրավել հենց իր մոտ: Այս դեպքում Արմեն Պետրոսյանին մնում է միայն մեկ հարց տալ. «Հարգելի Արմեն, Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:

Հեղինակ` ԿրիԾիկ (Boomnews.am)


 


 

Մեկնաբանություններ