5 հակաթրենդային կոշիկներ, որոնք այս ամռանը պետք չի կրել (լուսանկարներ)

5 հակաթրենդային կոշիկներ, որոնք այս ամռանը պետք չի կրել  (լուսանկարներ)

Կոշիկները կերպարը ստեղծելու կարևորագույն բաղադրիչներից են։ Հենց դրանց ճիշտ ընտրությունից է կախված կերպարի հաջողված լինելը։

Cosmo-ն գրում է, որ այս կոշիկները բավականին նորաձև են եղել, սակայն այժմ հակաթրենդի են վերածվել։ Դրանք պետք չէ գնել նույնիսկ մեծ զեղչերի դեպքում։ Այս կոշիկները փչացնում են ձեր կերպարն ու դրան հնաոճ տեսք հաղորդում։

Տափակ տակացուով կոշիկներ (Балетки)։ Այս կոշիկները պարզապես ձանձրալի են։ Մի քանի տարի առաջ դրանք չափազանց տարածված էին։ Այս կոշիկները գնահատվում էին հարմարավետության համար, սակայն այժմ դրանց փոխարինող տասնյակ տարբերակներ կան։

 «Քթի» հատվածում բարձր տակացուով բարձրակրունկ կոշիկներ։ Այս կոշիկները ծանրացնում են կերպարը։ Դրանք ոտքերին հավելյալ ծավալ են հաղորդում, ինչն էլ փչացնում է կերպարը։ Բացի այդ, այս կոշիկները շատ անհարմար են։

Չափից շատ տարածված մարզակոշիկներ։ Մարզակոշիկների այնպիսի մոդելներ կան, որոնք չափից շատ են տարածված։ Փորձեք խուսափել դրանցից, քանի որ այդ դեպքում կնմանվեք հազարավոր մարդկանց, որոնք ունեն նմանատիպ կոշիկներ։

Զարդարված սլիփոններ։ Սլիփոն մարզակոշիկները երբեք չեն դադարի նորաձև համարվել։ Դրանք շատ հարմարավետ են ու համապատասխանում են ցանկացած տեսակի հագուստի հետ։ Սակայն զարդարված սլիփոններն այլևս նորաձև չեն։ Դրանք հակաթրենդի են վերածվել, իսկ դա նշանակում է, որ պետք է նախապատվությունը տալ դասական տարբերակներին։

Մեկնաբանություններ