2019թ. փետրվար ամսվա ձեր հորոսկոպը

2019թ. փետրվար ամսվա  ձեր հորոսկոպը

2019թ. փետրվարը կշարունակի նախընթաց շրջանի գլխավոր տենդենցը՝ քիչ բառեր, շատ գործողություններ։

Փետրվար ամսին Արևը վերջնականապես երկնային ժապավենի վրա կզբաղեցնի դոմինանտ դիրք, դրա համար էլ մեր կյանքի բոլոր ոլորտները տառացիորեն լցված կլինեն տարբեր նշանակության վառ իրադարձություններով։

2019թ. փետրվարի առաջին տասնօրյակը հատկապես հաջողակ է այն նշանների համար, որոնք ներկայացնում են Կրակի տարերքը։ Դրանք են Խոյը, Առյուծը և Աղեղնավորը։

Կենդանակերպի այս նշանները առաջատար դիրքերում կլինեն բոլոր առումներով, չնայած սխալ է մտածել, որ առատության եղջյուրն ամբողջովին նրանց տիրապետության տակ կլինի։

Նրանց հակառակորդներն ու չարակամները նույնպես այս շրջանից կստանան իրենց առավելությունները, այնպես որ, թուլանալ պետք չէ։ Հորոսկոպը խորհուրդ է տալիս առանձնահատուկ ուշադրություն դարձնել մտերիմ մարդկանց հետ փոխհարաբերություններին։ Հնարավոր են ինչ-որ հանկարծակի, բայց էական իրադարձություններ, որոնց նախապատրաստվել չի ստացվի։

Դա վերաբերում է ոչ միայն Կրակի նշաններին։ Այստեղ բոլորը պետք է տոկունություն ու էմոցիաներին չտրվելու ունակություն դրսևորեն՝ կշռադատված որոշումներ կայացնելով։ Նշվածը հատկապես կարևոր է դեռահասների համար, որոնք այժմ շատ մեծ հավանականությամբ կարող են բախվել ինչ-որ կարևոր իրավիճակների հետ, որոնք ի վիճակի են կտրուկ փոխել կյանքը։ Բնականաբար, դեպի լավը, բայց հարկ կլինի լավ աշխատել, որ հասնես այդ երանելի արդյունքին։

Աշխատանքի ու ֆինանսների ոլորտում ռիսկեր չեն պլանավորվում։

Սեփական առողջության մասին հոգատարությունը նույնպես խորհուրդ չի տրվում հասցնել ֆանատիզմի։

Փետրվարի երկրորդ տասնօրյակը խիստ կտարբերվի ամսվա սկզբից։ Այստեղ արդեն ստիպված կլինեք ավելի շատ ուշադրություն բևեռել աշխատանքին, թեպետ ընտանիքը նույնպես իր արդիականությունը չի կորցնի։ Սրանում էլ հենց կկայանա այդ շրջանի բացառիկությունը. Նա, ով իսկապես դա կցանկանա, կկարողանա համատեղել ամեն ինչ ու ամեն ինչի համար ժամանակ կգտնի։

Եթե ինչ-որ մեկին կթվա, թե ժամանակն ակնհայտորեն չի բավականացնում, դա միանշանակորեն իր սխալն է, և ինքը պարզապես արդարացնում է իրեն։

 

Իմաստ ունի վերանայել սեփական օրակարգը, հրաժարվել այն գործերից, որոնք պահանջում են չափազանց շատ ժամանակ կամ ուժեր, բայց որոնցից դուք գրեթե ոչինչ չեք ստանում։

Հորոսկոպը խորհուրդ է տալիս աշխարհին նայել հնարավորինս պոզիտիվ կերպով ու հետևել հին ասացվածքին։ Նախքան վատը մտածելը լավը մտածեք։ Դա հատուկ նշանակություն ունի պրոֆեսիոնալ գործունեության ոլորտում, ուր հնարավոր են նոր շփումներ, կապեր ու առաջարկություններ։

Ամեն ինչին համաձայնել չարժե, չնայած, եթե դուք վստահ եք հաջողության մեջ, ապա կարող եք փորձել։ Միայն թե միայնակ մի գործեք ու մի անտեսեք նրանց, ովքեր արդեն վաղուց գնում են ձեզ հետ ձեռք ձեռքի տված։

2019թ. երրորդ տասնօրյակը կդառնա նախորդ երկու շրջանների ինքնատիպ խառնուրդը, չնայած ընդհանուր առմամբ դինամիկան քիչ կլինի։

Այստեղ մեզ սպասվում են էմոցիոնալ տվայտանքներին վերաբերող կարևոր իրադարձություններ։

Հենց ամսվա վերջին է գերադասելի պլանավորել առողջարանային բուժումները ու նմանատիպ այլ միջոցառումները։

Ի հակադրություն փետրվարի սկզբի՝ նրա ավարտական փուլում առաջնային դերում, գագաթի վրա կգտնվեն Ջրի տարերքը ներկայացնող Կենդանակերպի նշանները՝ Խեցգետինը, Կարիճը և Ձկները։

Մնացածներին նույնպես հաջողությունը չի դադարի ժպտալ, բայց հենց ջրային նշանները կկարողանան առանց մտավախություն ունենալու ձեռնամուխ լինել ամենախոշորամասշտաբ նախագծերին։ Բացի դրանից, այս տարերքի նշանները 2019թ. փետրվարի վերջին կլինեն միակը, ովքեր կկարողանան ցանկալիին միայնակ հասնել։

Մնացածները հաջողության կարող են հասնել միայն թիմային աշխատանքի պարագայում։ Այդ ընթացքում հավանական է շահույթի մեծացում, հատկապես նրանց մոտ, ովքեր իրենց գործն ունեն։ Կամ դուք ձեզ համար կգտնեք լրացուցիչ վարձատրության ընդունելի տարբերակներ։ Սա արդեն վերաբերում է այն մարդկանց, ովքեր աշխատում են զանազան ընկերություններում։

Ընդհանուր առմամբ ձմռան վերջին ամիսը հաջող կավարտվի, հատկապես, եթե մենք չթուլանանք։


 


 


 

Մեկնաբանություններ