Գլխավոր » Նորություններ  » 20-ամյա Հայրապետ մի քանի ամսից պետք է զորացրվեր, Էդգարը «Կամազ» ավտոմեքենայի վարորդն էր․ Ովքեր են այսօր մահացած զինծառայողները (լուսանկարներ)

20-ամյա Հայրապետ մի քանի ամսից պետք է զորացրվեր, Էդգարը «Կամազ» ավտոմեքենայի վարորդն էր․ Ովքեր են այսօր մահացած զինծառայողները (լուսանկարներ)


Armtimes.com--ը գրում է՝ 

Ողբերգական ավտովթարից մահացած շարքային զինծառայող Հայրապետ Նարինյանը Երեւանից էր՝ Նոր Արեշի բնակիչ:

20-ամյա Զինծառայողը մի քանի ամսից պետք է զորացրվեր:

Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

 

 

 

 

ՀՀ Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ատոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գորիսի ավտոճանապարհին:  Վթարի հետևանքով զինծառայողների թվում կան զոհեր և վիրավոր
2018-11-07 14:57:27


 

 

Այսօր ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանն է:

Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր: Մեր զրույցում նրա ընկերը՝ Հարութ Ավետիսյանը, նշեց, որ մի քանի ամսից Էդգարը զորացրվելու էր: Նա երկու քույր ուներ: «Էդգարը Հրազդանում հատուկ դասընթացների էր գնում, որպեսզի բանակում ծառայեր որպես վարորդ: Մայրը մարզպետարանում էր աշխատում, չգիտեմ՝ հիմա աշխատում է, թե՝ ոչ, իսկ հայրը նախկին ոստիկան է, հիմա չի աշխատում»,- Armtimes.com-ին պատմեց ընկերը:

Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Այսօր ողբերգական ավտովթարից մահացած շարքային զինծառայող Հրանտ Գասպարյանը Երեւանից էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ:

20-ամյա զինծառայողը մի քանի ամսից պետք է զորացրվեր:

Մեկնաբանություններ