Գլխավոր » Ժամանց  » 10 բան, որ անում են բոլորը, երբ տանը մենակ են մնում. անգամ մի փորձեք հերքել

10 բան, որ անում են բոլորը, երբ տանը մենակ են մնում. անգամ մի փորձեք հերքել


Ախ այդ երանելի զգացողությունը, երբ տանը մենակ ես մնում: Կարող ես անել այն ամենն, ինչ ուզես, և ոչ ոք չի սահմանափակի քո ազատությունը:

 

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 բան, որ անում են բոլորը, երբ տանը մենակ են մնում և անգամ մի փորձեք հերքել, որ դուք էլ եք դա անում:

1. Շատ բարձր միացնել ձեր սիրած երաժշտությունն, այնպես, որ հարևանները վերջապես հասկանան, թե որն է բարձրաճաշակ երաժշտությունը:

 

  

 

2. Հայելու առաջ փորձել տարբեր սանրվածքներ և դեմքի արտահայտություններ, որոնք երբեք ինչ-որ մեկի ներկայությամբ չէիք անի:

 

3. Չլողանալ, քանի որ, միևնույն է, ձեզնից բացի՝ էլ ոչ ոք չկա:

 

  

 

4. Վերջապես նայել այն ֆիլմերն ու հեռուստասերիալները, որոնք հաստատ ինչ-որ մեկի ներկայությամբ չէիք նայի:

 

5. Տանը միայն ներքնազգեստով շրջել, քանի որ ոչ ոք, միևնույն է, չի տեսնի:

 

  

 

6. Սարսափ ֆիլմերից տպավորված՝ անընդհատ զգացողություն ունենալ, որ ինչ-որ մեկը հետևում է քեզ:

7. Չփակել լողասենյակի դուռը, միևնույն է, տանը, ձեզնից բացի, ոչ ոք չկա:

  

 

8. Ամեն փոքրիկ չխկոց-դխկոցից տեղից վեր թռչել՝ վախենալով, որ կարող են գողեր լինել:

9. Ինքնամոռաց պարել ձեր սիրելի երգերի տակ, ասես ոչ ոք չի նայում․ ստոպ, ախր իրոք ոչ ոք չի նայում:

10. Փորձել հազար տարվա շորեր, որոնք ո՛չ ձեզ վրա գեղեցիկ են նայվում, ո՛չ էլ նորաձև են, պարզապես թեթևակի նոստալգիա ապրելու նպատակով:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը