Գլխավոր » Բուհ  » Զուգարանի թուղթ՝ պետական համալսարանին․ ուսանողները բարեգործություն են կազմակերպել (տեսանյութ)

Զուգարանի թուղթ՝ պետական համալսարանին․ ուսանողները բարեգործություն են կազմակերպել (տեսանյութ)


Hetq.am-ը գրում է՝

 

Փետրվարի 9-ին Երևանի պետական համալսարանի ուսանողները զուգարանի թուղթ են հավաքում՝ կրթօջախի զուգարանների համար։ «Հրաման կա» լրագրողներին համալսարանի շենք չթողնել։

Նրանք իրենց սովորելու տարիներին երբևէ չեն տեսել, որ համալսարանը զուգարանի թղթով կամ լվացող միջոցներով ապահովի ֆակուլտետների կամ գրադարանի մասնաշենքի զուգարանները։ Ակցիան կազմակերպող «Ռեստարտ» նախաձեռնության անդամները նշում են, որ զուգարանի թղթի բարեգործական հավաքն իրականում բողոք է՝ համալսարանի կողմից զուգարանի թղթեր չհատկացնելու դեմ։

«Համալսարանի զուգարանից օգտվելուց առաջ բոլորս էլ գիտենք, որ պիտի մեզ մոտ ունենանք թե´ թուղթ, թե´ համապատասխան մաքրող միջոցներ»,- ասում է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող  Լևոն Չուկակլյանը, ով տարեկան 550 հազար դրամ ուսման վարձ է վճարում համալսարանին։

Մեր այցելության պահին մոտ մեկ տասնյակ զուգարանի թուղթ արդեն հավաքվել էր, որը, ցավոք, դժվար թե բավարարի ողջ համալսարանի ադմինիստրատիվ, դասախոսական և ուսանողական կազմի պահանջները:

 

Մանրամասներ՝ սկզնբաղբյուրում 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը