Գլխավոր » Նորություններ  » Ժողովուրդն իրազեկված չէ, թե ինչ է կատարվում, դրա համար էլ դեմ է համայնքների խոշորացմանը. Վարդևան Գրիգորյան

Ժողովուրդն իրազեկված չէ, թե ինչ է կատարվում, դրա համար էլ դեմ է համայնքների խոշորացմանը. Վարդևան Գրիգորյան


Համայնքների խոշորացումից բնակչությունը բացասական պատկերացում ունի, քանի որ պատճաշ տեղեկացված չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ օրերս հանձնաժողովը այցելել է Դիլիջան, Հովք և Աղավնավան համայնքներ՝ տեսնելու, թե որքանով է այնտեղ արդյունավետ խոշորացման գործընթացը:

«Այցելեցինք Դիլիջանի համայնք, որը պիլոտային ծրագրով խոշորացված առաջին համայնքն էր, հանդիպումներ ունեցանք  ավագանիների, տարածքների ղեկավարների և ՀԿ-ների հետ: Քննարկեցինք, թե ինչ դրական և բացասական կողմեր ունի խոշորացումը: Գոնե ինձ համար մի բան է ակնհայտ`ժողովուրդն իրազեկված չէ, թե ինչ է կատարվում, դրա համար էլ դեմ է խոշորացմանը», - ասաց Վ. Գրիգորյանը:

Նա նաև ընդգծեց, որ պակաս կարևոր խնդիր չէ նաև կառավարման ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը, որպեսզի հնարավոր լինի ունենալ երաշխիքներ առ այն, որ ներկայացված ծրագրերը կարող են կյանքի կոչվել:

«Համայնքի զարգացման համար մշակված ծրագրերը շատ կարևոր են: Գոնե առնվազն 5 տարվա ծրագիր պետք է ունենանք համայնքի համար, իսկ տարածքային կառավարման նախարարությունը լուրջ վերահսկողություն պիտի սահմանի այդ ծրագրերի առկայությունն ապահովելու և դրանք իրագործելու համար», - հավելեց նա:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը