Գլխավոր » Նորություններ  » Վարչապետի որոշմամբ՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Վարչապետի որոշմամբ՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Արմեն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից:

Վարչապետի որոշումներով, Արման Սահակյանն ազատվել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից, Անդրեյ Սիմոնյանը՝  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից,  Շահեն Ավագյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը