Գլխավոր » Նորություններ  » «Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 և 14-15 աստիճաններով». Գագիկ Սուրենյան

«Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 և 14-15 աստիճաններով». Գագիկ Սուրենյան


«Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 և 14-15 աստիճաններով». Գագիկ Սուրենյան
 
 

 

 

«Այս գիշեր ունեցել ենք -4-ից -5 աստիճան, որը բնականաբար, դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում ամենացածր ջեմրաստիճանն էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ Ղազախստանի տարածքից արկտիկական օդի ներհոսք ունեինք, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը նվազեց. «Բայց անգամ այդ նվազման արդյունքում դեռ ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 4-6 աստիճանով։ Այսինքն՝ այդ -4 -5 ջեմրաստիճանն այս սեզոնի համար համարվում է բարձր ջերմաստիճան»։

Գագիկ Սուրենյանն ասաց, որ վաղվանից սկսած Սիբիրից եկող ցուրտ օդային հոսանքները կփոխարինվեն հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներով, և վաղվանից սկսած՝ մինչև փետրվարի 3-ը ներառյալ, այսօրվա հետ համեմատած, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք, արցախ հատվածներում՝ 14-15 աստիճանով բարձրացում կունենանք.

«Արդյունքում, արդեն, փետրվարի 3-ին Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին կունենանք մինչև 17 աստիճան տաքություն, Տավուշում՝ մինչև 15, Արարատյան դաշտում՝ մինչև 11 աստիճան տաքություն»։

 

Յուրաքանչյուր եղանակ ունի իր թրենդները և անտիթրենդները։ Անճաշակ ու ծիծաղելի տեսք չունենալու համար խուսափեք այդ սեզոնի անտիթրենդները կրելուվ։ Ձմեռային անտիթրենդները 12-ն են  1. Զվարճալի գլխա
2018-01-29 17:18:08

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը