Գլխավոր » Բուհ  » Ծեծկռտուք «Հայբուսակ» համալսարանում. Իսրայելի քաղաքացին հարվածել է դեկանին և փոխդեկանին

Ծեծկռտուք «Հայբուսակ» համալսարանում. Իսրայելի քաղաքացին հարվածել է դեկանին և փոխդեկանին


Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ժամը 16:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ, 48-ամյա Յանինա Մարինոսյանին, 53-ամյա Նարինե Մարտիրոսյանին, 22-ամյա Մարիամ Գրիգորյանին և Իսրայելի պետության քաղաքացի, 29-ամյա Մոհամադ Աբեդալֆատտահ Աբո Ակելին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում «Հայբուսակ» համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Աբո Ակելի և նշված անձանց միջև: Վիճաբանության ժամանակ Մ. Աբո Ակելը հարվածել է Ն. Մարտիրոսյանի և Յ. Մարինոսյանի, ինչպես նաև Մ. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին: Հետաքննիչի կողմից նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Իսրայելի պետության քաղաքացին ստորագրությամբ բաց է թողնվել: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X