Գլխավոր » Ժամանց  » Տեսեք, թե «Ֆուլ Հաուս»-ի որ դերասանն է խաղալու նոր սերիալում

Տեսեք, թե «Ֆուլ Հաուս»-ի որ դերասանն է խաղալու նոր սերիալում


Blognews.am—ը գրում է. 
 

«Դեպի երազանք» հեռուստաֆիլմին մնացել են հաշված օրեր: Հուլիսի 31-ին հեռուստադիտողը Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում կարող է տեսնել դերասանական զույգի՝ Քրիստինայի և Կարենի խաղը: Մինչ հեռուստաֆիլմի անդրանիկ եթերը BlogNews.am-ն իր ընթերցողին ներկայացնում է հարցազրույցներ դերակատարների հետ:

Գլխավոր դերակատար Կարեն Ասլանյանը նշում է, որ սկզբնական փուլում բարդ էր կերպարի մեջ մտնելը. «Ֆիլմի նկարահանումներին զուգահեռ՝ ես այլ սերիալում էի նկարահանվում, դրա համար ինձ համար բարդ էր, բայց ռեժիսոր Կարեն Ամյանի և պրոդյուսեր Արմենի Պետրոսյանի խորհուրդների, ինչպես նաև իմ աշխատանքի շնորհիվ կարողացա հաղթահարել»: 

 

Ըստ ֆիլմի սցենարի՝ Կարենն իրավաբան է, ով պայքարում է իր սիրո համար. «Այս կերպարը տարբերվում է իմ մարմնավորած մնացած դերերից: Ազնիվ, համառ տղա է, ով պատրաստ է պայքարել հանուն իր երջանկության: Պետք է ասեմ, որ իմ կերպարը կարճ ժամանակում ինձ համար շատ սիրելի դարձավ»:

Դերասանը նշում է, որ շատ կարևոր է, որ նախագիծն ունի սկիզբ, զարգացում և ավարտ. «Սյուժեն շատ հետաքրքիր է, և երբ կարդացի սցենարն, այն ինձ դուր եկավ: Իհարկե, 25 մասից բաղկացած հեռուստաֆիլմում լիարժեք ներկայանալը բարդ է, քանի որ իրավունք չունես սխալվելու, և զարգացումները շատ ավելի արագ են լինում: Ինձ համար, իհարկե, սա նորություն էր, միգուցե հաղթահարեցի, բայց դա արդեն հեռուստադիտողը կասի»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X