Գլխավոր » Ժամանց  » Summer Business School 15-17 տարեկան երեխաների համար

Summer Business School 15-17 տարեկան երեխաների համար


Օգոստոսի 1-9 Աղավնաձորում կազմակերպվում է ամառային բիզնես դպրոց։ Նախաձեռնողը SLICE CONSULTING ընկերությունն է, Քվանտ վարժարանի հետ համատեղ։  Գեղատեսիլ բնության գրկում երիտասարդների հանգիստը հագեցած կլինի մասնագիտական խաղերով և վարժություններով՝ բիզնեսի ամենատարբեր բնագավառներում, ինչպես նաև նախատեսված են սպորտային խաղեր, ուրախ մրցույթներ և արշավներ։ Հայաստանի խոշոր կազմակերպություններից հրավիրված հմուտ մասնագետներն ու դասընթացավարները մասնակիցներին կներկայացնեն իրենց փորձը մարկեթինգի, բրենդինգի, գովազդի, մեդիայի, ֆինանսների, վաճառքի և կառավարման ոլորտներում։ Ժամանակակից թեմաների ընտրությունը պայմանավորված է Summer Business School-ի մասնակիցների տարիքային խմբով։ Այն նախատեսված է 15-17 տարեկան երիտասարդ աղջիկների և տղաների համար։

 

Ակնկալվում է, որ ճամբարի բիզնես դասընթացները կօգնեն ավարտական դասարանների երիտասարդներին արագ և հեշտ կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության ընտրության գործում, ծանոթանալ բիզնեսի նրբություններին և հաջողության հասնելու բանաձևերին հենց պրակտիկ մասնագետներից, ինչպես նաև այդ վաղ տարիքից ստեղծելու են արժեքավոր բիզնես կապեր։ Ի դեպ՝ դասընթացավարները նոր սերնդի ներկայացուցիչների հետ աշխատելու են կամավոր սկզբունքով։ Աղավնաձորի բիզնես դպրոցում մասնակցելու համար թեկնածուները կանցնեն հարցազրույց, որը կկայանա հուլիսի 25-26- ը Երևանում, Քվանտ վարժարանի տարածքում։ Միայն լավագույն 50 երիտասարդները  կընդգրկվեն 9-օրյա ծրագրում, կմասնակցեն բիզնես դպրոցի բոլոր դասընթացներին, կհաստատեն նոր կապեր հյուրերի և հովանավորների հետ, կստանան անվճար մուտքի հնարավորություն առցանց բիզնես գրադարան, իսկ հետագայում նաև կայցելեն տարբեր ընկերություններ։

 

Ճամբարի մասնակիցները օգոստոսի 1-ին Երևանից կտեղափոխվեն Աղավնաձոր, որտեղ հանգստյան գոտում կապահովվեն 9-օրյա գիշերակացով, 3-անգամյա սննդով։ Բոլոր ծառայությունների (նաև դասընթացների) համար սահմանվել է ինքնարժեքային վճար, որը կազմում է 100 հազար դրամ։ Ցանկացողները կարող են գրանցվել մինչև հուլիսի 20-ը՝ այս հղումով 

Կոնտակտային անձ՝

Նանե Մաթևոսյան 
SLICE CONSULTING-ի հիմնադիր ղեկավար 
+ 374 99 92 68 99

 

 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը