Գլխավոր » Նորություններ  » Շոփինգի սովորություն չունեմ, բայց այցելած երկրից մտերիմներին փոքրիկ սիմվոլիկ բան եմ բերում. Վահրամ Բաղդասարյան

Շոփինգի սովորություն չունեմ, բայց այցելած երկրից մտերիմներին փոքրիկ սիմվոլիկ բան եմ բերում. Վահրամ Բաղդասարյան


ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախընտրում է հանգիստն անցկացնել ընտանեկան միջավայրում: Aysor.am-ի ամառային հանգստի մասին հարցերին պատասխանում է Վահրամ Բաղդասարյանը:

- 3 իր, որ պարտադիր վերցնում եք հանգստի գնալիս:

- Գիրք, հանգստի ժամանակ բավականին շատ եմ ընթերցում: Վերցնում եմ նաև կենցաղային պարագաներ, մասնավորապես, սափրվելու պարագաներս, երրորդը… դժվարանում եմ ասել:

- Ի՞նչ գիրք եք կարդալու այս տարի:

- Այս անգամ Դրայզեր եմ որոշել վերընթերցել, երևի «Տիտանը»:

- Ի՞նչ իր եք Ձեզ հետ բերում այցելած երկրից:

- Փոքրիկ հուշանվերներ: Ես շոփինգի սովորություն ընդհանրապես չունեմ, բայց մտերիմների համար փոքրիկ սիմվոլիկ բան եմ բերում:

- Մարգարիտա՞, թե՞ Տեկիլա:

- Անկեղծ ասած, ավելի շատ նախընտրում եմ գարեջուրը, որովհետև հանգստի գնում եմ ամռանը, իսկ այդ ժամանակ գարեջուրն ավելի նախընտրելի է: Մեկ գավաթը բավական է:

- Ո՞ւմ հետ եք սիրում գարեջուր խմել:

- Գարեջուր սիրողների:

- Այսինքն ընկերների՞:

- Այո:

- Շարունակեք միտքը՝ սիրում եմ ամառը, որովհետև…

- Բայց նախ պետք է հարցնեք՝ սիրո՞ւմ եմ, թե՞ չէ (ծիծաղում է, հեղ.):

- Լավ, չեմ սիրում, որովհետև …

- Չէ, սիրում եմ, որովհետև դա ժամանակ է մտքերն ի մի բերելու և հետագա գործունեությունը շարունակելու, որովհետև տարվա մնացած ընթացքում ծանրաբեռնված ես լինելու և դրա ժամանակը չի լինելու: Ուսանող ժամանակ էլ է այդպես եղել: Ամառը բավական օգտակար է, որ անցած ամիսներն ի մի բերես ու ավելի թարմ ուժերով շարունակես:

- Եթե հանգիստ, ապա…

- Ապա հաճելի շրջապատ պետք է լինի:

- Ընկերներ, ընտանիք…

- Բնականաբար: Պետք է ոչ պրոտոկոլային, ոչ պարտադրված լինի՝ ընկերներ ու ընտանիք:

- Մեգապոլի՞ս, թե՞ ծովափ:

- Ավելի շատ բնությունն եմ նախընտրում, անաղմուկ միջավայրը:

- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:

- Վանաձոր:

- Թրամփն ասում է.«Եթե սիրում ես աշխատանքդ, արձակուրդի գնալու կարիք չունես», համաձա՞յն եք:

- Ես շատ քիչ եմ արձակուրդիցս օգտվել, բայց դա անկախ տարիքից՝ անհարժեշտություն է, որովհետև բոլոր ժամանակներում մարդկային օրգանիզմը հանգստի կարիք է զգում, դա պետք է ճիշտ կողմոնորշվելու, նյարդային համակարգի և ավելի առույգ լինելու համար:

- Որքա՞ն ժամանակ է պետք Ձեզ իդեալական հանգստի համար:

- Ես 10 օրից ավելի չեմ կարողանում հանգստանալ: Երբ հեռու եմ լինում, այստեղը ձգում է, ուզում եմ հետ գալ: Ճիշտ հանգստանալու դեպքում 10 օրը բավական է: Եթե հանգիստը ճիշտ չես օգտագործում, 1- 2 ամսին էլ բավական չի լինի:

- Այս տարի է՞լ եք Վանաձորում հանգստանալու:

- Հիմնականում Վանաձորում եմ հանգստանում, բայց ամառվա ընթացքում հավանաբար պաշտոնական այցով նաև Արցախ կգնամ, որից հետո Վանաձոր:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X