Գլխավոր » Նորություններ  » Շնորհավոր ծնունդդ հերոս. Այսօր առաջնագծում զոհված Զորիկ Գևորգյանի տարեդարձն է

Շնորհավոր ծնունդդ հերոս. Այսօր առաջնագծում զոհված Զորիկ Գևորգյանի տարեդարձն է


Զորիկ Գևորգյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 29-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Շուտով ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվել Լոռու մարզի Վանաձոր քաղաք։ Զորիկի հայրը եղել է զինվորական։

1996 թվականին քրոջ՝ Անիի հետ (ծնվ․ 1990 թ․) հաճախել է Վանաձորի՝ Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 դպրոցը։ Սովորել են նույն դասարանում։

2004 թվականին ավարտելով ութերորդ դասարանը՝ քույր ու եղբայր տեղափոխվում են Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան։ Նույն տարում Զորիկը որոշում է ապագայում ընտրել զինվորականի մասնագիտությունը։

 

 

2006 թվականին, ավարտելով տասներորդ դասարանը, Զորիկն ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ՝ սկզբում ընտրելով հետևակի, այնուհետև՝ 4-րդ կուրսում՝ հետախույզի մասնագիտացում։ 2010 թվականին լեյտենանտի կոչումով անցնելով ՀՀ ԶՈՒ շարքերը՝ ծառայության է անցնում ՊԲ զորամասերից մեկում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար։ 2013 թվականին բարեխիղճ ծառայության համար արժանանում է ավագ լեյտենանտի զինվորական կոչման և տեղափոխվում ՊԲ Մարտակերտի զորամաս՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար։ Կարճ ժամանակամիջոցում Զորիկը սիրվեց տեղացիների կողմից, իսկ վաշտը դարձավ զորամասի լավագույններից մեկը։

Շարունակությունն՝ այստեղ:


 

Hetq.am-ը գրում է՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը նոյեմբերի 16-ին կդառնար 20 տարեկան: Երկու օր առաջ նրա ուսանողական միջավայրում էինք՝ բժշկական համալսարանի քոլեջում: Ռոբերտի մասին խոսելիս նրանց ձայնը
2017-09-21 12:48:07

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը