Գլխավոր » Բուհ  » Ռուբեն Մելքոնյանն ընտրվել է Արևելագիտության ֆակուլտետի դեկան

Ռուբեն Մելքոնյանն ընտրվել է Արևելագիտության ֆակուլտետի դեկան


Այսօր ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 21 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Դեռևս սեպտեմբերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով՝ մինչև ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի պարտավորությունները ստանձնած Ռուբեն Մելքոնյանն այսօր պաշտոնապես ընտրվեց որպես ֆակուլտետի դեկան:

Նորանշանակ դեկան Ռուբեն Մելքոնյանը 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանի տեղակալ էր, իսկ 2010 թ.-ից Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը