Գլխավոր » Բուհ  » Պոլիտեխնիկում առաջնագծում ծառայած զինծառայողների վարձը զեղչելու համար պայման են դնում

Պոլիտեխնիկում առաջնագծում ծառայած զինծառայողների վարձը զեղչելու համար պայման են դնում


Զինծառայողները, ովքեր ծառայությունից հետո ցանկանում ենմ շարունակել իրենց ուսումը ԲՈՒՀ-երում ստանում են զեղչեր, բայց արի ու տես, որ բոլոր ԲՈՒՀ-երը չեն կարողանում իրենց «շնորհակալությունը» հայտնել:  

Boomnews.am-ի տեղեկություններով ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆում պայման են դրել, որ եթե ցանկանում ես օգտվել զեղչից, ապա պետք է այնպես սովորես, որ ՄՈԳ-դ բարձր լինի, այլապես դու կզրկվես այնտեղ զեղչից ու դա նաև վերաբերվում է հեռակա ուսուցում ընտրած զինվորներին: Իսկ հիմնավորումը այն է, որ համալսարանի բյուջեն չի բավականցնում բոլորին զեղչ տրամադրելու համար:
Այսինքն, զինվորը, ով հայրենիքն է պաշտպանել ու փորձում է ուսում ստանա ու նաև համատեղությամբ աշխատում է, պետք է ամեն ինչ անի, որ գրեթե գերազանցիկ լինի, քանի որ ԲՈՒՀ-ի բյուջեում փող չկա:


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը